21.06.2020|
22:11
ՌԴ նախագահ, արդեն 20 տարի իշխանությունն իր ձեռքում պահող Վլադիմիր Պուտինը չի բացառել, որ կարող է կրկին առաջադրվել այդ պաշտոնում: Պետական հեռուսատեսությանը հարցազրույցում, որն ամբողջությամբ կհեռարձակվի այսօր երեկոյան, Վլադիմիր Վլադիմիրովիչը պնդել է` կմտածի, երբ սահմանադրական փոփոխությունները հավանության արժանան հուլիսի 1-ի հանրաքվեում: