-
20.06.2020|
23:49
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհանգստացնում է համատեղ պայմանավորվածություններին ամերիկացի գործընկերների հավատարմության հարցը՝ պայմանավորված ԱՄՆ-ում տիրող անկարգություններով՝ ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ՌԴ Առաջին ալիքի «Մեծ խաղ» ծրագրի եթերում:
-
20.06.2020|
23:46
Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն, այս անգամ յուրաքանչյուրը 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից, ծրագրի բյուջեն 2.5 միլիարդ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:
«Աջակցությունը ստանալու դիմումն արդեն հասանելի է կայքում:
-
20.06.2020|
23:45
ԽՄԿԿ-Կոմունիստական կուսակցությունների միության կենտրոնական խորհուրդը, որի կազմում ներառված են հետխորհրդային տարածքի շուրջ 2 տասնյակ կումունիստական կուսակցություններ, իր մտահոգությունն է հայտնել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդման կապակցությամբ:
-
20.06.2020|
23:43
Գերմանական BMW ընկերությունը մտադիր է կրճատել 6000 աշխատատեղ COVID-19 կորոնավիրուսային պանդեմիայի բացասական հետևանքների պատճառով:
-
20.06.2020|
23:41
«Երեկ Առաջին լրատվականի տարածած սուտ լուրերի կապակցությամբ ես, Տարոն Սիմոնյանը և Արմեն Եղիազարյանը պատրաստվում ենք հայցեր ներկայացնել դատարան՝ զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատասխանատվության միջոց կիրառելու պահանջներով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
-
20.06.2020|
23:38
Մարտի 1-ի գործով գլխավոր ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցից վերադարձել է տուն և, ըստ բժիշկների, շարունակելու է վերականգնողական բուժումը։ Մոտ մեկ տարի կալանքի տակ գտնվելուց հետո ազատության մեջ հայտնվելու առաջին իսկ ժամերին Քոչարյանը շտապեց իր Ֆեյսբուքի պաշտոնական էջում նոր լուսանկար հրապարակել՝ վերնագրելով՝ «Տանը»։
-
20.06.2020|
23:37
Հանրային խորհուրդն առաջարկում է արտակարգ դրության ընթացքում որոշակի սահմանափակումներով թույլատրել հավաքների անցկացումը։ Օրինակ՝ մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 30 հոգին, պահպանեն 3 մետր հեռավորություն և կրեն դիմակներ։
-
20.06.2020|
23:36
Թուրքմենստանի նախագահ Գուբանգուլի Բերդիմուհամեդովը չի կարող մեկնել Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու՝ պատրաստվում է տոնել ծննդյան տարեդարձը։
-
20.06.2020|
23:35
Դոնալդ Թրամփը վերսկսում է նախագահական քարոզարշավը. մի քանի ժամից նա առաջին հանրահավաքը կանցկացնի Օկլահոմա նահանգում` կորոնավիրուսի համաճարակի բռնկումից հետո:
-
20.06.2020|
23:34
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ վերացնել ուղևորափոխադրումների արգելքը ԵՄ երկրների համար՝ հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մակինանին: