18.06.2020|
14:07
«Հանուն Կրոնական ազատության միջազգային Ալյանսը հակաչինական նախաձեռնություն չէ: Այն չի թիրախավորում կոնկրետ որևէ երկրի, այդ թվում՝ Չինաստանին: Բավական է ուշադիր նայել նախաձեռնությանը միացած երկրների ցանկին տեսնելու համար, որ նրանցից շատերը քաղաքական, առևտրային և անգամ ռազմական հարաբերություններ ունեն Չինաստանի հետ: Նորություն չէ, որ աշխարհի բազմաթիվ երկրներում նկատվում են կրոնական խտրականության հիմքով մարդու իրավունքների խախտումներ: Դաշինքը հակաչինական պիտակելու համար չի կարելի որպես հիմք վերցնել ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոյի առանձին այն միտքը, որ «շատ երկրներ տեղի չեն տվել չինական ճնշումներին և միացել են Ալյանսին, ինչի համար և մենք շնորհակալ ենք»: