-
16.06.2020|
23:04
Երկրում մոլեգնող կորոնավիրուսային համավարակի, օրեցօր խորացող առողջապահական, սոցիալական, տնտեսական ճգնաժամի ֆոնին Հայաստանում հայտարարված արտակարգ դրության երկարաձգումն այս իշխանությունները ծառայեցնում են բացառապես քաղաքական հետապնդումների համար իրավական շղարշ ապահովելու նպատակով։
-
16.06.2020|
23:03
ԲՀԿ-ն ողջունում է Հայաստանի արտախորհրդարանական քաղաքական երեք ուժերի՝ «Հայրենիք», ՀՅԴ և «Մեկ Հայաստան» կուսակցությունների հայտարարությունը, նշված է ԲՀԿ հայտարարության մեջ։
-
16.06.2020|
23:03
ԱԺ-ն 87 կողմ քվեով որոշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու հանմաձայնություն տալ: ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն քվեարկությանը չեն մասնակցել:
-
16.06.2020|
23:02
«Հայրենիք», ՀՅԴ և «Մեկ Հայաստան» կուսակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ-ի շուրջ ծավալվող գործընթացների վերաբերյալ.
-
16.06.2020|
23:01
Ռուսաստանն ու Իրանը միջազգային իրավունքի դերի բարձրացման վերաբերյալ հռչակագիր են ստորագրելու, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
-
16.06.2020|
23:00
Ռուսաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը հասել է գրեթե 2,5 միլիոնի՝ նախագահի հրավիրած խորհրդակցությունում ասել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Անտոն Կոտյակովը։
-
16.06.2020|
22:59
ԱԺ-ն փակ, գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց ԲՀԿ նախագահ և խորհրդարանական խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելուն: Քվեարկությանը մասնակցած 87 պատգամավորները կողմ քվեարկեցին:
-
16.06.2020|
22:58
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերիին և ԱՄՆ ՄԶԳ ծրագրի ղեկավար Աստղիկ Գրիգորյանին: Քննարկվել է կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը, ԱՆ ռազմավարությունը և համագործակցությունից սպասվող անելիքները:
-
16.06.2020|
22:57
Վաղվանից բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է իրենց մոտ ունենան անձը հաստատող փաստաթուղթ, հակառակ դեպքում՝ սա առանձին վարչական իրավախախտում է դիտվելու և քաղաքացին տուգանվելու է 10 000 դրամով՝ պարետատան նիստից հետո որոշման մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
16.06.2020|
22:56
ԱԱԾ-ում շարունակվում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը:
ԱԱԾ շենքի մոտ են հավաքվել ԲՀԿ խմբակցության պատգամավորները, Գագիկ Ծառուկյանի աջակիցները: Ոստիկանությունը հավաքված աջակիցների մեծ մասին բերման ենթարկեց, բացառությամբ պատգամավորների: