-
14.06.2020|
21:14
Հայաստանում կրկին խառնակ ժամանակներ են: Ձեր սրտի թավշյա վարչապետի հրամանով ոստիկանները կանանց են պառկացնում ասֆալտին ու բռնություն կիրառում: Միգուցե բարեհաճե՞ք ու Կանադայից գաք Երևան՝ վայելելու ձեր ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխության պտուղները:
-
14.06.2020|
15:37
Ծառուկյանի՝ իշխանափոխության հայտարարությունից ընդամենն օրեր անց՝ այսօր վաղ առավոտյան, ԲՀԿ առաջնորդի առանձնատանը ԱԱԾ-ն խուզարկություն անցկացրեց։
-
14.06.2020|
15:12
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Արցախի Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցի կապակցությամբ․Այս օրերին լրանում է Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շահումյանի շրջանի օկուպացիայի 28-րդ տարելիցը:
-
14.06.2020|
15:11
ԱԱԾ–ն այսօր արդեն երկրորդ հաղորդագրությունն է տարածել՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին առնչվող՝ այս անգամ մեկ այլ գործի առնչությամբ։
-
14.06.2020|
15:10
«Նորք ինֆեկցիոն» հիվանդանոցի ընդունարանի պատասխանատու Թեհմինա Ղալեչյանը ֆեյսբուքում գրել է.
-
14.06.2020|
15:06
Ժողովուրդը երբ գոռում էր՝ «մենք ենք տերը մեր երկրի» իրականում չգիտեր, որ Նիկոլ Փաշինյանի ստրուկներն ու ծառաներն են, որովհետև Նիկոլ Փաշինյանը կարողանում է մի օրվա ընթացքում ՀՀ կարևորագույն պաշտոնյաններին փոխել՝ առանց նույնիսկ բացատրելու, թե ինչո՞ւ է փոխել ԱԱԾ տնօրենին և նշանակել ոմն երիտասարդի՝ ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասաց Միքայել Մինասյանը։
-
14.06.2020|
15:05
Վրաստանում հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրությունները կարող են հետաձգվել մինչև դեկտեմբեր, եթե նոր կորոնավիրուսի երկրորդ ալիք սկսվի՝ Imedi հեռուստաընկերությանը հարցազրույցում հայտարարել է իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կուսակցության քարտուղար Իրաքլի Քոբախիձեն:
-
14.06.2020|
15:05
Հայաստանը 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով առաջինն է տարածաշրջանում: worldometers.info կայքը տեղեկացնում է, որ մեր երկիրն այս ցուցանիշով, որը հունիսի 13-ին կազմել է 5401, հետ է թողնում հարևան երկրներին:
-
14.06.2020|
15:04
Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Ստի վերջը» խորագրով հերթական՝ 9-րդ մասը։
-
14.06.2020|
15:03
Ես հիմա գնում եմ հարցաքննության, բայց չգիտեմ՝ ինչ հարցերի եմ պատասխանելու, որովհետև ոչ մի մեղադրանք չկա, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: