11.06.2020|
22:29
Հայաստանն օգնություն պատրաստվում է խնդրել միայն ու միայն ՀՀ քաղաքացիներից, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սիրելի հայրենակիցներ, օգնեք մեզ՝ օգնել ձեզ, եկեք իրար օգնենք, որ այս խնդիրը հաղթահարենք, դրա համար պետք է ճիշտ կրել դիմակ, ախտահանել ձեռքերն ու պահպանել սոցիալական հեռավորությունը», - ասաց նա։