11.06.2020|
15:03
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 566-ով՝ հասնելով 14669-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 18 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 240-ով և հասել 5466-ի, կատարվել է 2 233 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 75 389-ի: