09.06.2020|
22:42
Ոչ մի բովանդակային հակադարձում չկա, ուղղակի ապշած եմ էս լկտիության սահմաններից, թուրն առած ընկած են մեյդան, ամոթ ա, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի դատավարության մանրամասների հրապարակմանը։ «Մարդ պետք է բարոյական սահմաններ ունենա, որ չանցնի և հինավուրց Գյուլնազ տատու հեքիաթները նոր երանգներով պատմի», - ասաց նա։