-
08.06.2020|
23:25
Կորոնավիրուսով վարակված հիվանդների վիճակին ծանոթանալու նպատակով վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 8-ին այցելեց Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց, շրջեց բաժանմունքներում, զրուցեց բուժաշխատողների և պացիենտների հետ:
-
08.06.2020|
23:24
Ըստ Համաշխարհային բանկի հունիսյան Համաշխարհային տնտեսական հեռանկարների` այս տարի մոլորակի տնտեսությունը կնվազի 5,2%-ով:
-
08.06.2020|
23:24
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ հունիսի 8-ին այցելեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նա եղավ բոլոր բաժանմունքներում, զրուցեց բուժաշխատողների և հիվանդների հետ՝ վերջիններիս առողջություն մաղթելով:
-
08.06.2020|
23:23
ՊԵԿ-ը շատ համեստ է, շատ զուսպ։ Ուրեմն՝ ի՞նչ է պարզվում։ Պարզվում է խուզարկություններից մեկի ժամանակ գտնվել է Միշիկի հին համակարգիչը։ Ֆայլերը ջնջված են եղել։
-
08.06.2020|
23:22
Եվրոգոտում ակնկալվող տնտեսական անկումը տարվա երկրորդ եռամսյակում կկազմի ՀՆԱ-ի 14 տոկոս տարեկան գնահատմամբ, 2020-ի ընդհանուր առմամբ՝ 8.7 տոկոս՝ հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանի տնտեսական և արժութային հարցերով հանձնաժողովի առցանց լսումներով:
-
08.06.2020|
23:21
ՀՀ կառավարությունը հրաժարվել է ՀԱԷԿ-ի երկրորոդ էներգաբլոկի վերազինման նպատակով տրամադրված ռուսական վարկից, վերանորոգումները կարվեն ՀՀ միջոցների հաշվին՝ Աժ-ում հանձնաժողովների նիստին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
-
08.06.2020|
23:20
ԵԱՏՄ շրջանակներում էլեկտրաէներգետիկական միասնական շուկային անցնելն արդեն հաստատված է ծրագրով, որի ավարտը նախատեսվում է 2022-ին, ԱԺ-ում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը․
-
08.06.2020|
23:19
Ռուսները կկարողանան լքել երկիրը հարազատներին խնամելու, աշխատելու և սովորելու համար՝ հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
-
08.06.2020|
23:18
Ակնհայտ է, որ կորոնավիրուսի հետ կապված շահարկումները շատ են, ես հանգիստ եմ վերաբերվում դրանց, քննադատություններին էլ ուշադիր հետևում ենք, պարետատան նիստից հետո ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
-
08.06.2020|
23:17
Պարետատան նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարած աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց աշխատանքից ազատված ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին և ոստիկանապետ Արման Սարգսյանին։