-
06.06.2020|
15:17
Որպեսզի լավ հասկանանք, թե ինչ աննկարագրելի փչացած քաղաքական համակարգ է ձևավորված եղել Հայաստանում հեղափոխությունից առաջ և թե ինչ աննկարագրելի փչացած են շարունակում մնալ այդ համակարգի որոշ բեկորներ, բավական է ֆիքսել ընդամենը մեկ իրողություն․ Ամբողջ աշխարհում համաճարակ է՝ իր բոլոր ուղեկցող դժվարություններով։
-
06.06.2020|
00:07
Համաճարակի բռնկվելուց երեք ամիս հետո 31 երկրներում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 127 լրագրող: Այս մասին հայտնում է Press Emblem Campaign (PEC) անկախ լրագրողական ասոցիացիան:
-
06.06.2020|
00:05
Հունիսի մեկից Նիդեռլանդներում գտնվող չինական Royal Palace ռեստորանում մատուցողներին կփոխարինեն ռոբոտները: Այս մասին տեղեկանում ենք korrespondent.net կայքից:
-
06.06.2020|
00:03
Հարավային օվկիանոսը, որ ողողում է Անտարկտիկայի ափերը, ամենամաքուր օդ ունեցող վայրն է ճանաչվել: Այս մասին հայտնում է CNN-ը:
-
06.06.2020|
00:02
Վրաստանի տնտեսությունը համավարկից հետո կփորձեն խելքի բերել Լոնդոնի, Քեմբրիջի և նյույորքյան «Դելոյթի» գիտնականները: Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել է, որ հենց այս համալսարանների տնտեսագտների հետ են վրացի փորձագետներն այժմ աշխատում՝ գտնելու համար ամենաարդյունավետ միջոցները հետճգնաժամային Վրաստանի համար:
-
06.06.2020|
00:00
Ամերիկացի մոդել Քայլի Ջեները, 590 մլն դոլար եկամուտով, գլխավորում է աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնիների վարկանշային ցուցակը՝ ըստ Forbes ամսագրի:
-
05.06.2020|
23:58
«Подъем» տելեգրամյան ալիքը հրապարկել է «Ну, погоди!» մուլտֆիլմի հերոսներից մեկի՝ Գայլի, նորացված կերպարը:
-
05.06.2020|
21:23
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ և իր անհանգստությունն ու մտահոգությունն է հայտնել կորոնավիրուսի համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
-
05.06.2020|
21:22
Արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության՝ Ֆեյսբուքում գրել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին։
-
05.06.2020|
21:21
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության վիճակը շարունակում է մնալ ծանր, և վիճակը գնալով ծանրանում է։ Բայց մենք մեր անհատական վարքագծով կարող ենք փոխել իրավիճակը՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերով ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ մենք պետք է կարողանանք հիվանդանալ ու վարակվել այնքանով, ինչքանով մեր առողջապահական համակարգը կկարողանա ընդունել հիվանդին։