-
01.06.2020|
22:23
Լարված է մնում հիվանդանոցային մահճակալների ծանրաբեռնվածությունը, պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
-
01.06.2020|
22:22
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այսօր հեռախոսազրույցի ընթացքում նա քաջ առողջություն և հաջողություն է մաղթել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, մաղթել շուտափույթ ապաքինում նրան և նրա ընտանիքի անդամներին:
-
01.06.2020|
22:21
Բրիտանական կողմի նախաձեռնությամբ՝ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեսակապով զրուցել է ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ:
-
01.06.2020|
22:20
Վրաստանը չի կարող բացել սահմանը այն երկրների՝ այդ թվում Հայաստանի զբոսաշրջիկների համար, որտեղ կորոնավիրուսի բարձր տարածվածություն կա՝ հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում:
-
01.06.2020|
22:20
Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող Իրանի քաղաքացիները իրավունք ունեն առանց արտոնագրերի ձևակերպման մուտք գործել Հայաստան, հայտնում է ԱԳՆ-ն:
-
01.06.2020|
22:19
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում «մայդանցիներ» չեն լինի, բելառուսական ընդդիմության շարքերում «ոչ Զելենսկիներ, ոչ էլ Փաշինյաններ չկան»:
-
01.06.2020|
17:15
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում «Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ մոտ 51.7 կմ երկարությամբ հատվածի տարբեր տեղամասերում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։
-
01.06.2020|
16:02
Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի նախընտրական փուլը հաղթահարել է և մրցույթին մասնակցելու իրավունք է ստացել 19 ջութակահար։ Մասնակիցների աշխարհագրությունը լայն է‚ նրանք ներկայացնում են Թայվանը‚ Կորեայի Հանրապետությունը‚ Հոնկոնգը‚ Ռուսաստանը‚ Ֆրանսիան‚ Լյուքսեմբուրգը‚ Կանադան‚ Դանիան‚ Շվեդիան‚ Ճապոնիան‚ Ավստրիան‚ Հունաստանը‚ Հայաստանը։
-
01.06.2020|
14:32
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:
-
01.06.2020|
14:32
Վարչապետի հետ շփված անձինք չեն թեստավորվել, քանի որ թեստավորման ցուցում չկա, եթե լինի, կթեստավորվեն՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։
class="footer-right">
.