30.05.2020|
21:14
Մեծահասակների մոտ, որոնք ունեն կյանքի ընթացում ձեռք բերված խրոնիկ հիվանդություններ, կորոնավիրուսը առանձնահատուկ բարդությամբ է ընթանում՝ պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը։ Նրա խոսքով՝ պետք է զգոն լինել, և չհասցնել նրան, որ բժիշկները մեծ անձնակազմով չկարողանան այդ մարդկանց կյանքին որևէ օգուտ տալ։