-
29.05.2020|
16:50
Կորոնավիրուսի տարածման սկզբնական շրջանում ոչ ճիշտ տեղեկատվություն է ներկայացվել հանրությանը, համակարգված մոտեցում չի ցուցաբերվել և սա է վարակի տարածման պատճառը՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է բժիշկ համաճարակաբան Արշակ Պապոյանը։
-
29.05.2020|
16:49
Հայաստանի միջմարզային ճանապարհներին տեղադրվել են ուղեփակոցներ, անցակետեր, որոնք ոստիկանության ծառայողներին թույլ են տալիս ստուգել այն տրանսպորտային միջոցները, որոնցով քաղաքացիները երթևեկում են՝ Կառավարությունում անցկացվող ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը՝ խոսելով համավարակի տարածման կանխարգելման միջոցառումների մասին:
-
29.05.2020|
16:48
Ռուսաստանում 81 տարեկանում կյանքից հեռացել է հայ կինոռեժիսոր Սամվել Գասպարովը՝ ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է խմբագիր Գեորգի Սահակովը:
-
29.05.2020|
16:47
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ 29.05.2020 դրությամբ 24 ժամով կասեցվել է 1156 կազմակերպության գործունեություն, 29.05.2020 դրությամբ իրականացվել է 17 572 ստուգում: Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ:
-
29.05.2020|
16:47
ՀՀ կրթության տեսչական մարմնը մշտադիտարկում է իրականացրել Նորք-Մարաշ և Նուբարաշեն վարչական շրջաններում։ «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ից հայտնում են՝ դիտարկված 6 մանկապարտեզներից մեկում արձանագրվել է խախտում:
-
29.05.2020|
16:46
Արցախում կա կորոնավիրուսի 38 հաստատված դեպք: Առողջացել է 25 մարդ, 67-ը մեկուսացված են, հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից: Ընդհանուր թեստավորվածների թիվը 863 է: Կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպքեր չեն արձանագրվել:
-
29.05.2020|
16:45
ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը պատասխանատվություն է ստանձնել ՍԴ հարցը Վենետիկի հանձնաժողովի հետ համաձայնեցնելու։
-
29.05.2020|
16:43
«Առիթ ունեցել ենք անդրադառնալու այն թեմային, որ առաջիկայում որոշակի փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Մեր աղբյուրները պնդում են, որ այս ոլորտի նկատմամբ առանձնահատուկ ակնկալիքներ են դրսևորում, այսպես ասած, «սորոսականները»:
-
29.05.2020|
16:41
Պետական ապարատում շարունակվում են ներքին վերադասավորումները։ Առաջիկայում նախատեսվում է շրջակա միջավայրի նախարարությունում ներկառուցվածքային փոփոխություններ իրականացնել։
-
29.05.2020|
16:39
Երեկ արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարություններ է կատարել: Իհարկե, չեմ ուզում վիրավորել, բայց քաղաքական գործչին վայել հայտարարություն չէ, երբ նա ասում է, որ աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԱՀ նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը: