28.05.2020|
00:20
ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վստահեցնում է, որ հայկական կողմը բոլոր մակարդակներում առավել քան պարզ արտահայտվել է, որ չի հանդուրժելու հակառակորդի կողմից սպառնալիքը, ուժի կիրառումը: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող դիվերսիոն գործողություների մասին հարցին՝ նա ասաց.