-
26.05.2020|
23:00
Թբիլիսին հայտարարում է, որ թարմացրել է ռուսական «Գազպրոմի» հետ համաձայնագիրը` առավել շահավետ պայմաններով: Էկոնոմիկայի նախարար Նաթիա Տուրնավանա սել է, որ ռուսական կողմը համաձայնել է գինը իջեցնել մոտ 15 տոկոսով:
-
26.05.2020|
23:00
ԱՄՆ Զինված ուժերի աֆրիկյան հրամանատարությունը հայտարարում է, թե Ռուսաստանը վերջերս Լիբիա է ուղարկել ռազմական օդանավեր` աջակցելու վարձկաններին, որոնք գեներալ Խալիֆ Հաֆթարի հետ մարտնչում են երկրի` միջազգայնորեն ճանաչված կառավարության դեմ:
-
26.05.2020|
22:59
Գերմանիան մտադիր է մինչև հունիսի 15-ը վերացնել եվրոպական 30 երկրներ այցելելու արգելքը՝ եթե հակահամաճարակին վիճակն այնտեղ կրկին չվատանա, հաղորդում է DW-ն: Ցանկում են ԵՄ 26 երկրները, Շենգենյան գոտու անդամ Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը:
-
26.05.2020|
22:56
ՌԴԱԳ նախարարն այսօր հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին դիտորդի կարգավիճակով կարող են անդամակցել գործընկեր կազմակերպությունները, այդ թվում` Անկախ պետությունների համագործակցությունն ու Շանհայան համագործակցության կազմակերպությունը:
-
26.05.2020|
22:56
ՄԻԵԴ-ը հրապարակել է ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից Հունգարիայում Գուրգեն Մարգարյանի սպանության և հետագայում ադրբեջանցի սպայի արտահանձնման ու պատժի կրումից ազատ արձակելու գործով վճիռը:
-
26.05.2020|
22:54
Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի վերաբերյալ երկրում հաստատված է բավականին ծանր իրավիճակ, ըստ էության, կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք, քիչ առաջ պարետատան նիստից հետո հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
-
26.05.2020|
22:52
2020թ. մայիսի 21-ին ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում Տիգրան Աթանեսյանի կողմից՝ իր և իր ընտանիքի անդամների հասցեին հայհոյանքներ, սպանության և մարմնական վնասվածքներ պատճառելու սպառնալիքներ հնչեցնելու վերաբերյալ ներկայացված հաղորդման հիման վրա՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի (սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը) 1-ին մասով հարուցված քրեական գործը 2020թ. մայիսի 26-ին վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում:
-
26.05.2020|
17:13
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը վարեց հերթական հեռավար «ԴասԱ» հանդիպումը։ Այն նվիրված էր «Անկախության սերունդ» համերգին‚ որը տեղի էր ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության 25-րդ տարեդարձի օրը։ Ուղիղ եթերում մաեստրո Սմբատյանը հանդիպել է այն աշակերտների հետ, որոնք ելույթ են ունեցել «Անկախության սերունդ» նվագախմբի և երգչախմբի կազմում, և պատասխանել նրանց հարցերին։
-
26.05.2020|
13:29
Կորոնավիուսի հետեւանքները շատ երկրներում զգալի վնաս հասցրեցին ազգային տնտեսությունններին՝ առաջացնելով տնտեսական ճգնաժամ եւ բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Այս հետեւանքները մեղմելու համար երկրները դիմեցին տարբեր քայլերի՝ սոցիալական եւ տնտեսական օգնություն ցուցաբերելով բնակչությանն ու տնտեսվարողներին, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
-
26.05.2020|
13:28
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը պատգամավորներին հորդորեց, խնդրեց նիստերի դահլիճում կրել դիմակ, հակառակ դեպքում ստիպված կլինի կիրառել նախազգուշական միջոցներ՝ ընդհուպ դահլիճից դուրս կհրավիրի: