-
25.05.2020|
22:55
Չեռնոգորիան հաջողությամբ հաղթահարել է կորոնավիրուսը, երկրում չկան վարակվածներ, հայտարարել է նախագահ Միլո Ջուկանովիչը։
-
25.05.2020|
22:54
Քննչական կոմիտեն քննում է՝ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը ևս ներգրավված է ապրիլին տեղի ունեցած ծեծկռտուքի մեջ, թե ոչ։ Երեկ այդ միջադեպի հետևանքով 4 մարդ էր ձերբակալվել։ Նրանց վերագրվում էր քաղաքացու առևանգում և թմրամիջոցների ապօրինի շրջանառություն։
-
25.05.2020|
22:54
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին իր գլխավորած «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ, հայտնում են նախագահի աշխատակազմից:
-
25.05.2020|
22:53
Կորոնավիրուսի համաճարակի սկզբից Ֆրանսիայի կառավարությունը 450 միլիարդ եվրո (490 միլիարդ դոլար) է ծախսել տնտեսական ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով՝ BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է ֆինանսների նախարար Բրունե Լե Մերը:
-
25.05.2020|
22:52
Ապրիլին` նախորդ տարվա ապրիլի համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշը Հայաստանում աննախադեպ անկում է ապրել` 17.2 տոկոս, և սա մեկ ամսվա կտրվածքով գրանցված խոշորագույն անկումն է 2011-ից ի վեր, երբ Հայաստանի տնտեսությունը սկսեցին չափել նաև տնտեսական ակտիվության ցուցանիշով։
-
25.05.2020|
22:51
Այսօր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ դադարեցնում են բոյկոտը և մասնակցելու են ԱԺ նիստերին։ Հիշեցնենք, որ հայտնի ծեծկռտուքից հետո այս խմբակցությունը չէր մաասնակցում ԱԺ նիստերին։
-
25.05.2020|
22:48
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մայիսի 26-ին իրականացվելու են ժայռապայթեցման աշխատանքներ, ինչի հետևանքով նույն օրը՝ ժամը 10:00-19:00-ն ընկած հատվածում, Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։
-
-
25.05.2020|
14:48
Մայիսի 26-ին տեսակապի ձևաչափով տեղի է ունենալու ՀԱՊԿ- ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որին մասնակցելու և ելույթով հանդես է գալու ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: Նիստի օրակարգում ներառված են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության տարբեր ուղղություններին առնչվող հարցեր:
-
25.05.2020|
14:48
Իսպանիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 11-ին՝ հայտարարել է Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով ընդհատված առաջնությունը կշարունակվի «Բետիս»-«Սևիլիա» խաղով: