ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Չեխիայի խորհրդարանի Սենատի կողմից Երկրորդ Համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին նվիրված բանաձևի ընդունումը, որով նաև դատապարտվում են երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունները, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը:
Ինչպես մարդը միտք է, սիրտ, հոգի ու մարմին, այդպես էլ պետությունը տարածք է, ժամանակ, ռեսուրսներ ու հեռանկարներ: Մարմինը՝ տարածքը, ունենք: Ռեսուրսները՝ սիրտը, լավ չգիտենք ու արդյունավետ չենք օգտագործում:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» վարպետաց դասերի շարք» նախագծի երրորդ դասը կվարի մեր ժամանակների ամենատաղանդավոր թավջութակահարուհիներից մեկը՝ Անյա Լեխները։
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է համացանցում քննարկումների առիթ դարձած լուսանկարին, որում երևում է, որ Հայաստանի և Արցախի պաշտոնյաները սեղանի շուրջ բաժակներով շնորհավորում են Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին՝ առանց դիմակների և առանց սոցիալական հեռավորություն պահելու:
Շառլ Ազնավուրի ծննդյան օրը՝ մայիսի 22-ին, մշտապես կազմակերպվել են համերգներ, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ, որոնց շրջանակում մեծարել են Ազնավուրին՝ խոսելով նրա նվաճումների, վերելքների և բարեգործական նախաձեռնությունների մասին: Այս տարի շանսոնյեն կտոներ ծննդյան 96-ամյակը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են․ «Օրերս մեր Պաշտպանական վտանգի նվազեցման գործակալությունը ՔՈՎԻԴ19-ի դեմ Հայաստանին աջակցելու նպատակով 5000 միավոր պաշտպանական արտահագուստ և անհատական պաշտպանիչ այլ միջոցներ տրամադրեց մեր վաղեմի գործընկերներ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությանը»։
Ռուսաստանի առողջապահության նախարարության Գամալեի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի աշխատակիցներն իրենց վրա հաջողությամբ փորձարկել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը, գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով կենտրոնի տնօրեն, ՌԴ ԳԱԱ ակադեմիկոս Ալեքսանդր Գինզբուրգին:
Արցախի Հանրապետության Պարետատունը տեղեկացնում է, որ ԱՀ նախագահի պաշտոնամուտի արարողությունը Սահմանադրությամբ հստակ ժամկետի նշումով նախատեսված միջոցառում է և չի կարող չանցկացվել, իսկ ԱՀ Նախագահի ընդունելությունը՝ դրանից բխող պետական արարողակարգային միջոցառում, որը սահմանափակված չէ ԱՀ Նախագահի 2020թ. ապրիլի 12-ի «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրով: Պարետի որևէ որոշմամբ ԱՀ տարածքում պաշտպանիչ դիմակներ կրելու պարտադիր նորմ առկա չէ:
Համաշխարհային բանկը հավանություն է տվել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար Բելառուսին ֆինանսական աջակցության փաթեթի հատկացմանը` 90 միլիոն եվրո՝ առողջության ազգային համակարգը ամրապնդելու համար՝ ըստ ՀԲ ներկայացուցչության մամուլի ծառայության:
«Հրապարակը» գրել է. «Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը, որ Փաշինյան-Մարուքյան հանդիպման ավարտը բավականին բուռն է եղել. Էդմոնն ասել է` ոչ նախկիններն են լինելու իշխանության, ոչ էլ դուք, մենք ենք լինելու․ հարցրինք ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանին։ «Այո, եղել է»:
Թեհրանը մերժել է Վաշինգտոնի պահանջները՝ կապված միջուկային ծրագրի հետ, չնայած նոր լայնածավալ ամերիկյան հարվածի հնարավորության մասին նախազգուշացումներին։
Մերձավորարևելյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պակիստանի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրն Իրանի ղեկավարությանն է փոխանցել ԱՄՆ-ի պահանջ-առաջարկների փաթեթը...