Մայիսի 22-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արտաքին քաղաքական հարցերի շուրջ համատեղ աշխատանքային խորհրդակցություն են անցկացրել: Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Մասիս Մայիլյանը և ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
WTI տեսակի նավթի հունիսի ֆյուչերսները նվազել են 6.13 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 31,84 դոլար։ Brent տեսակի նավթի ֆյուչերսներն հուլիսի մատակարարումներով նվազել են 4,47 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 34,36 դոլարի:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Հարությունյանին պաշտոնական լիազորությունները ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ մայիսի 22-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11։00-14։00 Խորենացի փ. 48-70 (զույգ); 76-108 (զույգ) սեփական տները, Խորենացի փ. 72 շենքի 2-րդ և 3-րդ մուտքերը, Նար-Դոսի փ. 27–37 (կենտ) սեփական տները:
ԱՄՆ-ը որոշել է դուրս գալ Բաց երկնքի պայմանագրից՝ մեղադրելով Ռուսաստանին 18 տարի գործող փաստաթղթով սահմանված անվտանգության պայմանները բազմիցս խախտելու մեջ՝ հայտարարել է պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 322-ով՝ հասնելով 5 928-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Աշխարհում կորոնավիրուսային վարակի դեպքերի ընդհանուր թիվն անցել է 5 100000-ը, 333 000 մարդ մահացել է, բուժվել է 1 950000-ը՝վկայում են ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալները:
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը սկսել է հունիսի 6-15-ն առցանց անցկացվելիք մրցույթի երրորդ փուլի կատարման համար նախատեսված Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտի ձայնագրությունները։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «հպարտ ու արժանապատիվ» քաղաքացիների հետ արդեն հաթաթայի լեզվով է խոսում՝ եթե շարունակեք սոցիալական պատասխանատվություն չկրել ու առանց դիմակի դուրս գալ տնից, ապա պատասխանատվության եք ենթարկվելու:
Թեհրանը մերժել է Վաշինգտոնի պահանջները՝ կապված միջուկային ծրագրի հետ, չնայած նոր լայնածավալ ամերիկյան հարվածի հնարավորության մասին նախազգուշացումներին։
Մերձավորարևելյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Պակիստանի պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրն Իրանի ղեկավարությանն է փոխանցել ԱՄՆ-ի պահանջ-առաջարկների փաթեթը...