17.05.2020|
22:27
The Washington Post-ը Վրաստանը ներկայացրել է որպես կորոնավիրուսի դեմ պայքարի ամենահաջող օրինակներից մեկը: Հոդվածում նշվում է, որ համաշխարհային համավարակը ցույց է տվել, որ փոքր երկրներն ավելի լավ են գլուխ հանում նման խնդիրներից, մինչդեռ այնպիսի խոշոր երկրներում, ինչպիսին են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և Չինաստանը, համավարակը հատկապես լուրջ հետևանքների է հանգեցրել: