11.05.2020|
23:36
Հայաստանի Հանրապետությունում 2020-ի հունվար-մարտին ծնվել է 7 578 երեխա․ նրանցից 3 038-ը՝ Երևանում, 4 540-ը՝ մարզերում։ Մարզերից ամենաշատ ծնունդները գրանցվել են Արարատի մարզում՝ 644 երեխա: Արմավիրի մարզում ծնվել է 641, Կոտայքում՝ 638 երեխա, Շիրակում՝ 569 երեխա, Լոռում՝ 566, Գեղարքունիքում՝ 502, Արագածոտնում՝ 316, Սյունիքում՝ 295, իսկ Տավուշում՝ 264 երեխա։ Ծնելիության մակարդակն ամենացածրը եղել է Վայոց ձորում՝ 105 երեխա։