10.05.2020|
13:17
Մայիսի 9-ը ամենանշանակալից ամսաթվերից մեկն է արցախցիների համար: Այսօր մենք անսահման երախտագիտությամբ գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր, Հայրենական մեծ պատերազմի տարիներին անցնելով անմարդկային փորձությունների միջով, անմահ սխրանք են գործել ֆաշիզմի դեմ պայքարում` հանուն խաղաղության եւ ապագա սերունդների ազատության: