09.05.2020|
15:19
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Աչաջուր գյուղի «Քոքոբելյաններ» կոչվող ջերմոցի դիմաց վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ։