07.05.2020|
14:34
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 102-ով՝ հասնելով 2884-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 2 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 50-ով և հասել 1185-ի, տեստավորումների թիվը 28017 է: