05.05.2020|
23:09
«ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը բավականին դժվար կացության մեջ է հայտնվել. խորհրդարանում օրերս նա հավաքել է իր մտերիմներին` Զեյնալյան Նարեկին, Դանիելյան Համազասպին, իր օգնական Կոստանյան Վահանին, ասել է, որ «տխուր վիճակ է»՝ Նիկոլն ու վարչությունը որոշել են, որ Աննա Կարապետյանը պետք է գնա, իմ համար ցավալի է այդ փաստը, մանավանդ որ պատճառն էլ չեն ասում, բայց դե` վարչության որոշումն է, պետք է իրականացվի։ Ինձ են ասել՝ կազմակերպի էդ հարցը, չգիտեմ` ոնց ասեմ»,- պատմեց ՔՊ մեր աղբյուրը: