25.04.2020|
22:35
Եթե 2020-ի տնտեսական աճը լինի բացասական 2-2․6 տոկոս ՝ ինչպես ֆինանսների նախարարությունն է կանխատեսում, գլոբալ զարգացումների համատեքստում դա լավ ցուցանիշ կարելի է համարել, իսկ ավելի իրատեսական է, որ ՀՆԱ-ի անկումը տարեվերջին կլինի 4-ից բարձր՝ Tert.am-ի հետ զրույցում ասել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։ Ըստ նրա՝ եթե հաջողվի տարին ամփոփել 2․6 տոկոս աճով, լավ ձեռքբերում կլինի: