25.04.2020|
17:43
Համաշխարհային մարդասիրական «Ավրորա» մրցանակի այս տարվա 4 հավակնորդները հայտնի են։ Օնլայն կապի միջոցով ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին հայտարարեց 600 հայտերից ընտրված 4 մարդասեր ակտիվիստների անունները՝ մայր և դուստր Ֆարթուն Ադանն ու Իլվադ Էլմանը, որ պաշտպանում են Սոմալիի ժողովրդի իրավունքները, կույր կաթոլիկ միանձնուհի Անջելիկ Նամայկան, որ աջակցում է բռնության ենթարկված և տեղահանված կանանց ու երեխաներին, 30 000 փախստականների փրկած Կլաուս Վոգելն ու Սոֆի Բոն, Աֆղանստանում և Պակիստանում կրթական ծրագրերով աղջիկներին աջակցող Սակինա Յակուբին։ Թե ով կլինի նրանցից հաջորդ մրցանակակիրը, կիմանանք աշնանը։