-
23.04.2020|
18:19
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ներկայացրել է կարևոր մանրամասներ պարետի որոշումից աշխատանքային անվտանգության այն նորմերի վերաբերյալ, որոնցով պիտի աշխատեն այսօրվանից գործող առևտրի կետերն ու կազմակերպությունները։
-
23.04.2020|
18:18
Կառավարությունը որոշեց առաջարկել Աժ նախագահին ապրիլի 28-ին, ժամը 11-ին գումարել Աժ արտահերթ նիստ:
-
23.04.2020|
18:16
Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2020-ի առաջին եռամսյակի արդյունքներով՝ առաջին խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի մեծությունը կազմել է 246 միլիարդ դրամ։
-
23.04.2020|
18:15
Երևանի ավագանու ապրիլի 28-ի նիստի օրակարգում է Մահաթմա Գանդիի արձանը Հալաբյան և Մարգարյան փողոցների միջանկյալ զբոսայգու տարածքում տեղադրելու հարցը։
-
23.04.2020|
18:03
Կառավարությունը հաստատեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը, որը վերաբերում է ուսանողներին:
-
23.04.2020|
17:59
Կառավարությունը որոշեց «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 մլն 358000 դրամից 36 մլն 685 000-ը վերաբաշխել մնացած ՊՈԱԿ-ներին՝ աշխատավարձի բարձրացման նպատակով:
-
23.04.2020|
17:54
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Աժ «Իմ քայլը», ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների տնտեսական բլոկը ներկայացնող պատգամավորների հետ: Վարչապետը նախ անդրադարձել է կառավարության հակաճգնաժամային միջոցառումների ընթացքին:
-
23.04.2020|
17:47
ԱՄՆ Նյու Յորք նահանգում կորոնավիրուս է հաստատվել երկու կատուների մոտ, որոնք, ամենայն հավանականությամբ, վարակվել են իրենց տերերից:
-
23.04.2020|
17:44
Դոնալդ Թրամփը ստորագրեց ԱՄՆ օրինական ներգաղթը ժամանակավորապես դադարեցնելու հրամանագիրը: Նա որոշումը բացատրել է աշխատատեղերը և բժշկական ռեսուրսները ամերիկացիների համար պահպանելու անհրաժեշտությամբ:
-
23.04.2020|
17:43
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 50-ով՝ հասնելով 1523-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: