«COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբն արձանագրել է, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը կորոնավիրուսի նոր վարակակիրների տվյալների հրապարակման առաջին օրվանից դիմում է տեղեկատվական մանիպուլատիվ հնարքների։ «Մարտի 12-ից սկսած ԱՆ-ի պաշտոնական բոլոր հայտարարություններում շեշտադրումը կատարվել է ոչ թե նոր վարակակիրների թիվը հայտնելու, այլ վարակման աղբյուրների, թեստավորումների, առողջացած քաղաքացիների կուտակային թվաքանակի վրա։
Իսպանիայի Պամպլոնա քաղաքում անցկացվող «Սան Ֆերմին» ամենամյա փառատոնն այս տարի չեղարկվել է համավարակի պատճառով՝ հայտնել է Պամպլոնայի քաղաքապետ Անա Էլիսալդեն:
Գարեջրի հանրահայտ փառատոնն այս տարի չի կայանա. Գերմանիայի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուսի համավարակի պատճառով չեղարկել են Մյունխենի ամենամյա «Օկտոբերֆեստ» փառատոնը՝ տեղեկությունը հաստատել են Բավարիայի վարչապետն ու Մյունխենի քաղաքապետը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 20-ի իր տեսաուղերձում ի շարս այլ հարցերի՝ անդրադարձ կատարեց նաև հոգևորականությանը՝ հընթացս որակումներ ու գնահատականներ հնչեցնելով նրանց գործունեության վերաբերյալ՝ հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից։
ՀՌԽ հայտարարությունը վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ՝ ափոսոսանք հայտնելով ՀՀ վարչապետի տեսաուղերձի հեռարձակմանն առնչվող միջադեպի համար, որի հետևանքով Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը պարտավորված եղավ հրաժարական տալ։
Ներկայում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների սեղանին գտնվում է փաստաթուղթ, որն Անդրկովկասում ձգձգված հակամարտության փուլային կարգավորում է ենթադրում՝ ապրիլի 21-ին Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի կազմակերպած առցանց կլոր սեղանի ընթացքում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է eadaily.com կայքը:
«ՀՀ ռազմավարական գործընկեր, դաշնակից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ բանակցային սեղանին քննարկվում է Ղարաբաղյան կարգավորման փուլային տարբերակը (նշելով նաև՝ առաջին փուլերի ակնկալիքը) և դրա շուրջ համաձայնությունը քայլ կլինի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը կյանքի կոչելու ճանապարհին:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ երբ գազի գինը, որն այժմ գործում է Հայաստանի և Բելառուսի համար, շուկայականից երկու-երեք անգամ ցածր էր, ընկալվում էր, որ դա այդպես էլ պետք է լինի։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այսօրվա հայտարարությանը: Նա գրել է. ««Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա»:
Միակողմանի զիջումներ չեն եղել և չեն լինելու, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն՝ անդրադառնակով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...