21.04.2020|
14:31
Երբ կարդացի ՀՀ վարչապետի «Մեծ հիասթափության մոդելավորումը» վերնագրով տեսանյութի վերնագիրը, մտածեցի, որ վերջապես նա կանդրադառնա հարկադիր պարապուրդի մատնված և անփող քաղաքացիներին, վարձով ապրող, բայց վարձի փող չունեցող քաղաքացիներին, քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող մարդկանց, օրեցօր սնանկացող մարդկանց և բոլոր նրանց, ովքեր այսօր սպասում են պետության աջակցությանը։