13.04.2020|
13:28
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հրաշալի» է որակել նավթի արդյունահանման ծավալների կրճատման ՕՊԵԿ+-ի նոր գործարքը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին շնորհավորել է «նավթային պատերազմի» դադարեցման համաձայնության հասնելու կապակցությամբ՝ պնդելով, որ այդ քայլն ԱՄՆ-ում էներգետիկ ոլորտի հարյուր հազարավոր աշխատատեղեր կփրկի: