12.04.2020|
16:34
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ անհրաժեշտ է վերականգնել տնտեսության գործունեությունը կորոնավիրուսի համավարակի պայմաններում: Մամուլի ասուլիսում նա նշել է, որ երկրի փակ կամ բաց լինելու հարցը իր ձեռքերում է և շեշտել, որ դեռ որոշում չի կայացրել, սակայն դա լինելու է «մեծագույն որոշումը»: