07.04.2020|
15:03
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ում մոտ 10 օր առաջ կորոնովիրուս էր ախտորոշվել, տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք, հաղորդում է BBC-ն: 55-ամյա առաջնորդը հիվանդանոցում է երեկվանից, կառավարությունը հաղորդել էր, որ նա գտնվում է բժիշկների վերահսկողության տակ և նախազգուշական ստուգումներ է անցնում` հնարավոր բարդություններից խուսափելու համար: