06.04.2020|
14:36
Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը, որ բժշկական ինստիտուտ է ավարտել, շաբաթական մեկ օր որպես բժիշկ կաշխատի, որ օգնի Ազգային սանիտարական ծառայությանը կորոնավիրուսի համավարակի պայմաններում՝ հաղորդել է The Irish Times թերթը։ Վարադկարը թերապևտի դիպլոմը ստացել է 2010-ին, 3 տարի անց նա դուրս է եկել բժշկական ռեեստրից, քանի որ մտել է քաղաքականության մեջ։