Ցանկացած խախտում մարդկանց կողմից բերելու է վիճակի վատթարացման՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց բժիշկ, ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը: Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածների 70-80 տոկոսն ընդհանրապես ախտանշաններ չունեն և իրենք կարող են չկասկածել, որ վարակակիր են ու բազմաթիվ մարդկանց վարակեն։
ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքում գրել է. «Այսօր Առողջապահության նախարարը հրապարակել է կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի դինամիկան ցույց տվող գրաֆիկ, որտեղ երևում է, որ դրանք կրկնապատկվել են վերջին 7 օրերին:
COVID-19 համաճարակը շատ ավելի մեծ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսության վրա, քան 2007-2008-ի ֆինանսական ճգնաժամը, հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամիգործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան:
Արցախի նախագահի թեկնածու, ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը քաղաքացիներին կոչ է անում նոր կորոնավիրուսի համավարակի վտանգի պայմաններում չմասնակցել ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը:
Թոքերի արհեստական օդափոխման ևս 7 համակարգեր այս օրերին ինժեներների ջանքերի շնորհիվ վերանորոգվել են և պատրաստ են շահագործման՝ հայտնել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են կառավարության տնտեսական բլոկը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարներն ու Կենտրոնական բանկի մասնագետները:
Եվրոպային նոր «Մարշալի պլան» է անհրաժեշտ` կորոնավիրուսի հետևանքները հաղթահարելու համար, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը` գերմանական թերթերից մեկում հրապարակած հոդվածում:
Թեհրանը պատրաստվում է հաջորդ շաբաթվանից մասնակի վերացնել կորոնավիրուսի դեմ սահմանափակումները: Նախագահ Հասան Ռոհանին այսօր հայտարարել է, թե ապրիլի 11-ից տնտեսության «ցածր ռիսկայնություն» ունեցող ճյուղերը կվերսկսեն աշխատանքը: Թե որ՝ իշխանությունները դեռ չեն հստակեցնում:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...