Հայաստանում տնտեսական արդյունքի կրճատումը՝ տարեսկզբի կանխատեսումների համեմատ էական կլինի: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը վստահ է՝ տնտեսությունն ի վիճակի է արագ վերականգնել պոտենցիալը:
Իտալիայի Լոմբարդիա մարզի Պավիա գավառում COVID-19 կորոնավիրուսով վարակվածներին սկսել են բուժել՝ օգտագործելով արդեն առողջացած անձանց արյան պլազման: Ինչպես փոխանցում է ANSA-ն, մի քանի հիվանդներ արդեն ստացել են կորոնավիրուսից ապաքինված մարդկանց արյունից ստացված պլազման, որն ամենայն հավանականությամբ հակամարմին է պարունակում:
Կորոնավիրուսի գծով Չինաստանի առաջատար փորձագետ Ժեն Նանշանը հայտարարել է, որ համավարակը, ամենայն հավանականությամբ, չորս շաբաթից՝ ամսվա վերջին բեկումնային կետի կհասնի, գրում է dailymail.co.uk-ը:
Ըստ Worldometers.info կայքի անընդհատ թարմացվող տվյալների՝ մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսով վարակման դեպքերի քանակով Հայաստանը տարածաշրջանում երկրորդն է Իրանից հետո։
Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը:
Վրաստանի փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին տեղեկացրել է, որ տնտեսության և զբոսաշրջության տարբեր ճյուղերին աջակցելու համար կառավարությունը 2 միլիոն դոլար արժողությամբ փաթեթ կօգտագործի:
Կորոնավիրուսով վարակի դեմ Վրաստանի պայքարն անսպասելիորեն հաջող էր, գրում է ամերիկյան «Foreign Policy»-ն՝ պատմելով այն երկրների մասին, որոնք հասել են որոշակի արդյունքների՝ այս գլոբալ մարտահրավերին դիմակայելու հարցում:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...