01.04.2020|
14:49
Բելառուսի նախագահը քննադատել է կորոնավիրուսի տարածումը կանխելու համար տանը մնալու` աշխարհով մեկ կիրառվող պրակտիկան. «Հեղձուկ բնակարաններում մարդկանց փակելը վիրուսի դեմ պայքարին չի օգնի, - պնդել է Ալեքսանդր Լուկաշենկոն: -Շնչառական հիվանդությունների դեպքում, հակառակը, անհրաժեշտ է դուրս գալ և մաքուր օդ շնչել: