Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ գիտական ինստիտուտներից մեկի հետ քննարկում է թեստերի տեղական արտադրություն սկսելու հարցը՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը։
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը կառավարությունում մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով պարետային ժամ մտցնելու հնարավորության մասին, հայտարարեց, որ Հայաստանում այլ միջոց է որդեգրվել, հանրային տեղաշարժերը սահմանափակելու միջոցով:
Կառավարության որոշամբ ԱԺ-ն նորից արտահերթ նիստ է հրավիրել, օրակարգում է արտակարգ ռեժիմով «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին և կից փաթեթը ընդունելու մասին հարցը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Ռուսաստանը բժշկական պարագաներով մեծ ինքնաթիռ» է ուղարկել ԱՄՆ: Սպիտակ տանը մամուլի ասուլիսում Թրամփն ասել է, որ նույնկերպ վարվել է նաև Չինաստանը:
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները՝ ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, անդրադառնալով աշխարհում կորոնավիրուսի վիճակագրությանը, նշեց, որ վարկված շատ մարդ կա, և շատերս ենք վարակվելու կորոնավիրուսով, եթե ոչ բոլորս:
Հայկական կողմի նախաձեռնությամբ Բելառուսի նախագահի և ՀՀ վարչապետի միջև այսօր տեղի է ունեցել հեռախոսազրույց՝ БЕЛТА-ին հայտնել են Բելառուսի ղեկավարի մամուլի ծառայությունից:
Ահաբեկիչները պայթեցրել են Թուրքիա իրանական գազ մատակարարող գազատարը՝ հայտնում է «Al Arabiya»-ն՝ հղում անելով իրանական գազի ազգային ընկերության ներկայացուցչին: Դեպքը տեղի է ունեցել Թուրքիայի տարածքում՝ Բազերղան սահմանային անցակետի հարևանությամբ: Պայթյունը տեղի է ունեցել երեքշաբթի առավոտյան:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...