31.03.2020|
16:12
«Հրապարակը» գրել է. «Երեկ խորհրդարանն առաջին ընթերցմամբ 57 կողմ, 1 ձեռնպահ ձայնով ընդունեց կառավարության ներկայացրած աղմկահարույց նախագիծը, որով իշխանությունը մտադիր է տոտալ վերահսկողություն իրականացնել մարդկանց հաղորդակցության նկատմամբ։ Նախագիծը պարտավորեցնում է հաղորդակցության օպերատորներին՝ ցանկացած մեկի գտնվելու վայրի, տեղաշարժի, հեռախոսազրույցների վերաբերյալ տեղեկությունների տրամադրում իշխանություններին: