29.03.2020|
23:07
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական միջոցներ խնայելու համար առաջարկել է մինչև տարեվերջ 50 տոկոսով կրճատել բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը: «Չինովնիկները պետք է գիտակցեն, որ եկել է գոտիները ձգելու ժամանակը, կառավարությունն առաջարկում է ծրագիր, ըստ որի նվազագույն աշխատավարձի տասնապատիկը վաստակողը կեսը ստանա»,- ասել է Շմիգալը: