Լև Լեշչենկոյի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակը՝ հայտնում է gazeta.ru-ն: Բժիշկները վիճակը գնահատում են ծայրաստիճան լուրջ, հիվանդությունը երկկողմանի թոքաբորբ է առաջացրել:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որից հետո միացել է G20 գագաթաժողովին՝ հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հյուսիսային Կորեան միջազգային օգնություն է խնդրել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ հայտնում է Financial Times-ը: Փհենյանը դիմել է Առողջապահության միջազգային կազմակերպությանը և Կարմիր Խաչին, Ռուսաստանին ու Չինաստանին:
ՀՀ ճանապարհային ոստիկանության եւ տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն։
Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են դիմումներ այն մասին, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով դիմումատուները հնարավորություն չունեն վճարելու կոմունալ ծառայությունների համար։
Արցախի Հանրապետությունում կայանալիք առաջիկա ընտրություններն ունեն պատմական նշանակություն և վճռորոշ են լինելու ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի, ինչպես նաև ողջ հայության համար։
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...