24.03.2020|
21:30
Յուրաքանչյուր կյանք անգին է, և մենք պետք է ամեն ինչ անենք մահվան ելքով դեպք չունենալու համար, իր ուղերձի մեջ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ խնդիրը ոչ միայն վարակի տարածումը թույլ չտալն է, այլև առավել խոցելի խմբերին պաշտպանելը և առողջապահական համակարգի անտանելի գերբեռնվածությունը կանխարգելելը: