21.03.2020|
22:18
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահ Ստևո Պենդարովսկին ստորագրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին եզրափակիչ փաստաթուղթը՝ գրում է The New York Times-ը։
«Այս փաստաթղթով ես՝ որպես պետության նախագահ, հանդիսավոր հայտարարում եմ, որ Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունը միանում է Հյուսիսատլանտյան պայմանագրին, պարտավորվում է պահպանել և կատարել այդ պայմանագրի բոլոր դրույթները»,- ասել էնախագահը։