17.03.2020|
22:38
Լեհաստանում 15 նախարարի կարանտին են ուղարկել, երբ նրանցից մեկը` շրջակա միջավայրի նախարարը, վարակվել է կորոնավիրուսով: Մարտի 16-ին նախարար Միխալ Վոսը հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուսով վարակ է ախտորոշվել, սակայն ինքն իրեն դեռ լավ է զգում: Կառավարության վերջին նիստը կայացել է մարտի 10-ին, 24 նախարարներից 15-ն էին ներկա, այդ թվում ՝ վարակվածը: