16.03.2020|
22:01
Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացել է համաշխարհային ճանաչում ունեցող ճարտարապետ Վիտորիո Գրեգոտին. նա 92 տարեկան էր: Գրեգոտին հոսպիտալացվել էր Միլանում: Գրեգոտիի նախագծած հայտնի շինությունների ցանկում են Բարսելոնայի Ամառային օլիմպիական խաղերի մարզադաշտը, Գենոայի «Մարասի» մարզադաշտը, Միլանի «Արչիմբոլդի» օպերային թատրոնի շենքը: