16.03.2020|
13:08
Հարգելի քաղաքացիներ,
Առողջապահության նախարարության առաջարկով, կորոնավիրուսի վարակի տարածման հավանականությունը նվազեցնելու նպատակով, մարտի 17-ից կփակվի Երևանի քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում (Արգիշտի 1) գործող «Մեկ պատուհան» գրասենյակը։ Քաղաքացիների դիմումների ընդունումը կկազմակերպվի Երևանի քաղաքապետարանի Բյուզանդի 1/3 հասցեում գործող մասնաշենքում։