Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի թեստերի պատասխանները բացասական են, Facebook-ի ուղիղ եթերով հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրանք կորոնավիրուսով վարակված չեն։
Վերջին օրերին Հայաստանում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող ցուցանիշը զգոնություն է պահանջում բոլորիցս: Էժան դիվիդենտներ ստանալու փորձերը կամ իրավիճակն անհարկի անլրջացնելն ու պատասխատվություն ստանձնելու անկարողությունը հավասարապես վտանգավոր են, Instagram-ի իր էջում գրել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
ՀԷՑ-ը տեղեկացնում է, որ մարտի 16-ին կհոսանքազրկվեն`
Երևանում՝
11։00-17։00 թիվ 32 դպրոցը, Ս․Զորավարի փ. 48 շենքը, Ս․Զորավարի, Սևանի փողոցների սեփական տները, Արշակունյաց պող․75 շենքը և հարակից ոչ բնակիչ- բաժանորդները։
Հռոմում իրենց տներում և բնակարաններում կարանտինացված հարյուրավոր մարդիկ միացել են համաժողովրդական երաժշտական ֆլեշմոբին, որ բարձրացնեն իր տրամադրությունը և համախմբվեն՝ կորոնավիրուսով վարակի դեմ պայքարում:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ Երևանի կենդանաբանական այգին փակ կլինի մինչև մարտի 23-ը։ Այգու գործունեության վերսկսման վերաբերյալ կտրվի անհրաժեշտ տեղեկատվություն:
«Այս պահի դրությամբ ունենք 18 հաստատված դեպք, որից 11-ը Էջմիածին քաղաքի դեպքով, իսկ 1-ը` մարտի 1-ին ախտորոշված պացիենտի կոնտակտն է: Բոլոր նոր 3 դեպքերը եղել են մեկուսացված և մեր հսկողության տակ»՝ ֆեյսբուքում գրել է Արսեն Թորոսյանը:
Չնայած կորոնավիրուսի սպառնալիքներին, ուրբաթ օրը Հնդկաստանի Մումբայ քաղաքում բացվել է Bombay Times Fashion Week նորաձևության փառատոնը: Հնդիկ դիզայներ Ռոհիտ Վերման ներկայացրել է իր հավաքածուն: Փառատոնի բացման առաջին օրը թեմատիկ էր՝ «Գլամուր նպատակի հետ»:
Ադրբեջանի կառավարության օպերատիվ շտաբն այսօրվից հանրային կյանքի ու միջոցառումների խիստ սահմանափակումներ է մտցրել: Կորոնավիրուսի տարածումը զսպելու նպատակով զանգվածային բոլոր միջոցառումները մեկ ամսով հետաձգվում են:
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հաստատել է կորոնավիրուսի տարածումը կանխելու գործողությունների պլանը: Նախատեսվում է մարտի 15-ից փակել Ռուսաստանի սահմանները Լեհաստանի և Նորվեգիայի հետ: Այդ անցակետերով Ռուսաստան մտնելու արգելքը չի վերաբերում Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիներին, պաշտոնական պատվիրակություններին:
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...