Նյու Յորքում նախատեսված «Բիզնեսի իրականացումը կորոնավիրուսի ազդեցության տակ» համաժողովը Արտաքին հարաբերությունների խորհուրդը չեղարկել է կորոնավիրուսի տարածման պատճառով:
Նավթի գները մարտի 11-ին աճում են ԱՄՆ-ի տնտեսության աջակցման խթանիչ միջոցների սպասման պայմաններում, սակայն շուկայի մասնակիցների տրամադրության վրա ազդում են այդ միջոցառումների անորոշությունը՝ կապված ժամկետների ու մասշտաբների հետ:
The Guardian-ը անդրադարձել է երեկ ՌԴ Պետդումայում հնչած այն առաջարկին, որ Սահմանադրությունում ուղղում անելու միջոցով կարելի է նախագահ Վլադիմիր Պուտինին վերընտրվելու հնարավորություն տալ:
New York Times-ը գրել է. «Երեքշաբթի գիշերվա դրությամբ՝ 37 նահանգում և Վաշինգտոնում առնվազն 1004 մարդու մոտ հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը, 31 հիվանդ մահացել է»:
«ՌուսՀիդրո»-ն ավարտել է «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքը, որին պատկանում է Հայաստանում Սևան–Հրազդան ՀԷԿ-ը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով էներգաընկերությանը:
Ամուլսարի հանքը շահագործել ցանկացող «Լիդիան Արմենիա» ընկերության մոտ 30 աշխատակիցներ դատարան հայց են ներկայացրել ընդդեմ Հայաստանի կառավարության։ Պահանջում են չաշխատած երկու տարիների, ինչպես նաև առաջիկա 15 տարիների աշխատավարձի փոխհատուցումը։
Երկբևեռ աշխարհակարգի փլուզումից հետո մոտ մեկ տասնամյակ ձգվեց ԱՄՆ-ի գերակայությամբ միաբևեռ միջազգային կարգը: 2000-ական թթ. սկզբներից Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Եվրոպական Միությունը, Բրազիլիան և, իհարկե, Ճապոնիան, հենվելով կա՛մ ռազմական, կա՛մ էլ տնտեսական կարողությունների վրա, մեծացրին իրենց ազդեցությունն ու դերակատարումը գլոբալ գործընթացներում...