06.03.2020|
22:17
Թուրք-հունական սահմանը հատել ցանկացող միգրանտների թիվը, որ փորձում են հայտնվել ԵՄ տարածքում, ըստ Աթենքի, 32 հազար է: Անկարան պնդում է՝ այդ թիվը չորս անգամ մեծ է: ԵՄ-ն հայտարարել է՝ Թուրքիան պարտավոր է հավատարիմ մնալ 4 տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածություններին, որի դիմաց երկիրը ստացել է 6 միլիարդ եվրո օգնություն փախստականների համար։