04.03.2020|
13:56
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը, ազատվելով Ռումինիայի հայոց թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, ծառայության է կոչվել Շվեդիայում` Կենտրոնական Եվրոպայի և Շվեդիայի Հայրապետական պատվիրակի իշխանության ներքո։