03.03.2020|
22:32
Այս որոշումն սպասելի էր, առաջին տպավորությունն այն է, որ սա խուսափելու ձև էր, որոշում կայացնելուց խուսափելու ինչ-որ միջոց՝ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով դատարանի կողմից Ռոբերտ Քոչարյանի քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործը կարճելու վերաբերյալ փաստաբանական թիմի միջնորդության հետաձգմանը: Ինչու՞ են երրորդ անգամ դատավոր Աննա Դանիբեկյանին բացարկի միջնորդություն ներկայացնում հարցին Լևոն Քոչարյանը պատասխանեց, որ պետք է սպասել մարտի 6-ի նիստին: